Անապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն ունենք. նախարար
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման վերաբերյալ քննարկումներին:
«Էներգետիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը:
Անապահով ընտանիքներին մատակարարվող Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված՝ նախարարը նշեց.
«Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով. 110 հազարից 120 հազար է նրանց նախնական թվաքանակը, մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- հայտարարեց նախարարը: