Խաչատրյանական բալետի փառատոնի բացումն՝ այսօր երեկոյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Բալետի փառատոն է անցկացվում նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին։ Տեղեկացնում էօպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը։
Հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները:
Փառատոնը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը՝ 19։00-ին, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Փառատոնի բացումը կնշանավորվի Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։