«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Տիգրան Սարգսյանը ևս ազատ արձակվեց
Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվել է Սասնա ծռեր խմբի անդամներից Տիգրան Սարգսյանը: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Տիգրան Սարգսյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ կալանքից ազատվել է խմբի մեկ այլ անդամ Արեգ Կյուրեղյանը: