«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին երեկ ազատ է արձակվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին Կարեն Հակոբյանը, որը երեք օր առաջ ձերբակալվել էր, երեկ ազատ է արձակվել։
Նույն այդ տեղեկություններով, նրա ձերբակալման 72 ժամը երեկ լրացել է, և նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։
Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]