211652_close_icon
views-count2326 դիտում article-date 22:56 07-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, խուլիգանության 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կավատության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, պետական հասարակական ունեցվածքի գողության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր