Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ծրագիրը
ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Նախագիծը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։