Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին տեղեկացնում է Արցախի կառավարության կայքեջը։
Հարությունյանն այսօր ավելի ուշ մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ կներկայացնի իր դիմումի պատճառները։
Արայիկ Հարությունյանը 45 տարեկան է, պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա սեպտեմբերից՝ Արցախի սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ 10 տարի Արցախի վարչապետն էր, ավելի վաղ՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է: