45015 դիտում
09:56 06-06-2018
ԱԺ ՀՀԿ-ական ղեկավար կազմի հրաժարականի հարցը բարձրացնելու իրավական հիմքեր են ստեղծվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաև օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի քանիսը ևս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում՝ 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ:
ԱԺ կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե՝ իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի:
Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միևնույն է, հնարավոր է՝ ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ՝ ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8989 դիտում
09:14 16-05-2018
Արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»