4180 դիտում
21:37 05-06-2018
Նախագահը ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:
Նախագահը գոհունակություն է հայտնել գտնվելու Հայ-ռուսական համալսարանում, որը Հայաստանի երիտասարդ բուհերից է եւ ողջունելու երիտասարդ «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է մտածենք եւ գիտակցենք, որ ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր և զարգացած Հայաստանի մասին, ապա անպայման հասկանում ենք, որ դա նախ եւ առաջ ժամանակակից ու զարգացած կրթությունն է: Եվ Հայաստանը չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, չի կարող ունենալ փայլուն ապագա եւ նոր նախաձեռնություններ, եթե չունենար այդ հիմքը, որը կոչվում է մասնագետներ, կրթված ու նվիրյալ քաղաքացիներ»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ տաղանդները գիտության մեջ, արվեստում, սպորտում չեն ծնվում միայն Երևանում և Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքաներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: «Եվ այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարևոր գործն է անում՝ կրթությունը տանելով դեպի հեռավոր անկյուններ, կրթությունը տանելով մեր տաղանդավոր երեխաներին, ովքեր, ցավոք, դեռևս այդ հնարավորությունը չունեն»,-ընդգծել է նախագահը: Նա երախտագիտություն է հայտնել եւ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին կատարված փայլուն աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում: Ծրագիրն արդեն ունի 70 մասնակից Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը։ Այսօր ծրագրի Կրթության հավասարության դեսպանի կոչում ստացավ եւս 28 մասնակից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
940 դիտում
11:44 25-08-2024
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը
1679 դիտում
18:49 25-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
13443 դիտում
14:29 01-05-2016
Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»