«Արսենալը» հայտարարեց Լիխտշտայների տրանսֆերի մասին
«Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխշտայները կարիերան կշարունակի «Արսենալում»:
Այս ամռանը թուրինյան ակումբի հետ շվեյցարացու պայմանագիրն ավարտվում էր, այդ իսկ պատճառով նա լոնդոնցիների թիմ է տեղափոխվում անվճար:
«Յուվենտուսում» 7 մրցաշրջան անցկացրած 34-ամյա ֆուտբոլիստը Ունաի Էմերիի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո դարձավ «Արսենալի» առաջին նորեկը՝ թիմի հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր: