211652_close_icon
views-count6512 դիտում article-date 23:46 05-06-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0035443001528210596892341.jpg[/img] Երևան քաղաքում` Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է: [img]http://st0.shamshyan.com/editor/0783149001528210579452249.jpg[/img]

Նմանատիպ նյութեր