211652_close_icon
views-count2952 դիտում article-date 20:31 05-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 23 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր