211652_close_icon
views-count21537 դիտում article-date 10:51 05-06-2018

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գոր­ծով։ Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմ­բակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դա­տախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստա­հավաք խմբի զեկույցը, ինչպես նաև քրեական գործի շրջա­նակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ոոբերտ Քոչարյանը։ Դատախազությունը, սակայն, Փաշինյանի դիմու­մի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ոոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան։ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղ­ված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ոոբերտ Քոչարյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր