Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար ստորագրահավաք է իրականացվում, իսկ տեղի աշխատակիցների մի մասն էլ ասում է. «Առուն չտեսած հոպ են անում»
                        [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   մեկնարկել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի դիմումների ընդունումը:
Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցում են մշակութային  գործիչներ:
 Ի թիվս այլոց մասնակցում է նաև ազգային գրադարանի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
Վերջինս  մեկ անգամ  մասնակցել է մրցույթին ու պարտվել է և  այդ պաշտոնում չի վերահաստատվել ու այս օրերին  [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]--ը տեղեկություններ է  ստացել,  որ նա իր համար գրադարանի աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է կազմակերպել:
Ըստ տեղեկությունների՝ շրջանառվում է նաև  Արմեն Սարգսյան անունը և գրադարանում աշխատակիցների մեջ չեն դադարում այն խոսակցությունները,  որ Ա. Սարգսյանը այնքան վատ կադր է և ընդունելի չէ իրենց համար և,  որ ավելի լավ է Հ. Սարիբեկյանը մնա, քանի որ վերջինս երկուսից` չարյաց փոքրագույնը: 
[b]Ազգային գրադարանի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0694540001597170499710271.jpg[/img]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

