9305 դիտում
17:05 04-06-2018
Լյովը հրապարակեց Գերմանիայի հավաքականի հայտացուցակը. Լերոյ Սանեն դուրս մնաց
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է 2018թ. աշխարհի առաջնության համար թիմի վերջնական հայտացուցակը:
Հայտացուցակում ի վերջո տեղ գրավեց Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով սեպտեմբերից ի վեր չէր խաղում և մինչև վերջին պահը նրա մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էր: Հենց Նոյերն էլ կլինի հավաքականի ավագը:
Վերջնական կազմից դուրս մնացին դարպասապահ Բերնդ Լենոն, պաշտպան Ջոնաթան Տան, հարձակվողներ Նիլս Պետերսենը և՝ ինչը բոլորի համար մեծ անակնկալ էր՝ Լերոյ Սանեն:
Լերոյ Սանեին չընդգրկելը տարակուսանք է առաջացրել ֆուտբոլային աշխարհում, քանի որ վերջինս փայլուն մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, թիմի առաջատարներից էր, նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, դարձավ 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանական թիմի վերջնական հայտացուցակը.
[b]Դարպասապահներ. [/b]Մանուել Նոյեր («Բավարիա»), Կևին Տրապ (ՊՍԺ), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»):
Պաշտպաններ. Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս, Նիկլաս Զյուլե, Ջերոմ Բոատենգ, Ջոշուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»):
[b]Կիսապաշտպաններ.[/b] Սամի Հեդիրա («Յուվենտուս»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Տոնի Կրոս («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բայեր-04»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»):
[b]Հարձակվողներ.[/b] Տիմո Վերներ («Լայպցիգ»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Մարիո Գոմես («Շտուտգարտ»):
Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն են Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Շվեդիայի հավաքակաները:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
13:16 02-08-2016
Լերոյ Սանեն 55 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
2761 դիտում
17:45 17-05-2016
Եվրո-2016. Լյովը հրապարակեց Գերմանիայի հավաքականի նախնական կազմը
2038 դիտում
19:00 12-07-2016
Յոահիմ Լյովը մնաց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
Այս բաժնից
2563 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3871 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2857 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ