211652_close_icon
views-count4425 դիտում article-date 15:31 04-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 1-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 12, յուրացման կամ վատնման 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և իշխանության նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, պետական հասարակական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր