ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
Հունիսի 2-ին, ժամը 7.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հակոբ Մ.-ն, որը 2017թ. օգոստոսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի «Վ» կետի հատկանիշներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]