211652_close_icon
views-count50998 դիտում article-date 15:02 02-06-2018

Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը հայտնի է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում: Մասիսի բնակիչները դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը քիչ առաջ ասաց, որ Համբարձումյանի և Ս. Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու պայմանով, իսկ 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը ձերբակալվել է: Դատական դռնփակ նիստը դեռ շարունակվում է:

Նմանատիպ նյութեր