211652_close_icon
views-count11870 դիտում article-date 12:53 02-06-2018

«Արմավիր» ՔԿՀ-ում պլաստմասե տարայում կանեփանման բույսեր են աճեցրել

Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման: Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր