3471 դիտում
18:30 19-08-2020
Դիմակ կրելը պարտադիր է զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում
[b]ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝[/b]
մինչև 6 տարեկան երեխաների․
քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ․
ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս․
բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում,
սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում։
Նշենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի՝
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում,
բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,
հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)
մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2779 դիտում
22:03 14-03-2018
Երևանյան բակերում, այգիներում, պուրակներում նորոգվում և թարմացվում է ընդհանուր օգտագործման համայնքային գույքը
40941 դիտում
16:55 14-05-2020
Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում