Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց նաև 2018-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց նաև 2018-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: Միջոցառման սկիզբը տեղի ունեցավ «Շատրվանների» հրապարակում, որտեղ ելույթներով հանդես եկան տարածաշրջանի շնորհալի երեխաները: Անձրևի պատճառով միջոցառումը տեղափոխվեց քաղաքային մշակույթի տուն, որտեղ էլ իրենց ելույթներով հանդես եկան մայրաքաղաքից ժամանած կրկեսային արտիստները և հեքիաթների հերոսները:
Միջոցառումը կազմակերպել էին «Հույսի կամուր» և «Վորլդ վիժն» ՀԿ-ները, «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Իջևանի քաղաքապետարանը և Տավուշի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչությունը:
Միջոցառումը եզրափակվեց շքեղ ցերեկային հրավառությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի