20888 դիտում
19:05 01-06-2018
Երևանում 72-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա և 7-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ... պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 72-ամյա Գեղամ Խուդոյանը Արշակունյաց պողոտայի թիվ 261 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 35 OT 704 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Հրանուշ Հովհաննիսյանին և 7-ամյա Էլիզա Խուրշուդյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
25771 դիտում
14:05 28-09-2016
Երևանում 19-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա և 18-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
63526 դիտում
10:30 28-02-2018
Վանաձորում կադաստրի 28-ամյա աշխատակցուհին BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ