211652_close_icon
views-count3577 դիտում article-date 20:14 01-06-2018

Հետախուզվողը՝ Այնթապում

Մայիսի 31-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր