211652_close_icon
views-count34986 դիտում article-date 14:16 01-06-2018

Պահանջում ենք վերացնել քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալման որոշումները. Մասիսի ավագանու անդամներ

Մասիս քաղաքային համայնքի ավագանու անդամները համատեղ հայտարարություն են տարածել և հետաքննության, նախաքննության մարմիններից, դատական համակարգից պահանջում են վերացնել Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալման մասին որոշումները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2016թ. սեպտեմբերի 18-ին մենք՝ ներքոստորագրողներս, ստանալով մասիսցիների վստահության քվեն, ընտրվել ենք Մասիս քաղաքի ավագանու անգամներ՝ իրականացնելով օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունները: Սույն թվականի մայիսի 31-ին զանգվածային լրատվական միջոցներից տեղեկացանք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Մհերի Համբարձումյանը և քաղաքապետի տեղակալ Կարեն Կարապետի Օհանյանը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանն իրենց ամբողջ գործունեությունն իրականացրել են ի նպաստ Մասիս քաղաքի և մասիսցիների:

Նմանատիպ նյութեր