Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանին
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից կազատվի:
Նման արտոնություն ընկերությանը տրվեց կառավարության այսօրվա նիստում:
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ,նշված է նախագծում: