1000-ից ավել կազմակերպություններ կհրավիրվեն ԱԱԾ. Արթուր Վանեցյան
Կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չի զարմացնում տուգանված գործարարների հայտարարությունները, թե օրենքի դաշտից դուրս չեն գործում:
«Մարդիկ այնքան բան կարող են հայտարարել, բայց այսքան տարի գործել են ապօրինի դաշտում»,- ասաց նա:
ԱԱԾ պետն անդրադարձավ նաև 350 անձանց անուններով ԱՁ-ներ են բացվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, և նշեց, որ 350 չէ, այլ 460-ից ավել է:
«Ընթացքում այդ կազմակերպությունները ևս պետք է հրավիրվեն ԱԱԾ, դրանց թիվը երևի կհասնի 1000-ի»,- տեղեկացրեց Վանեցյանը: