211652_close_icon
views-count1904 դիտում article-date 16:40 01-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 31-ից հունիսի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 11, կաշառակերության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր