Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի:
Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ: Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլ կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]