211652_close_icon
views-count88364 դիտում article-date 18:28 31-05-2018

Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին. «Մենք հավատում ենք, որ դուք կարող եք մեզ վերադարձնել մեր կորսված մանկությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգելի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյան, մենք՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բնակվող 1000-ից ավելի երեխաներս մեծ խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի Դուք ի կատար ածեք բոլորիս երազանքը: Մենք շատ բան չենք ուզում, խնդրում ենք Ձեզ, որպեսզի մենք էլ ունենանք այնպիսի մանկություն՝ իր խաղերով հագեցած, ինչպիսին աշխարհի շատ ու շատ երկրների մանուկներն ունեն: Եղեգնաձոր քաղաքում խորհրդային տարիներին ստեղծվել է «Մոմիկի» անվան զբոսայգի, որը գտնվում է Եղեգնաձորի սրտում՝ քաղաքի կենտրոնական հատվածում: Այդ տարիներին էր, որ զբոսայգում տեղադրվեցին տեսահորիզոնային անիվ, «սունկ», «յունգա» տեսակի ատրակցիոն տեխնիկաներ և մեր ծնողները միշտ մեզ պատմում են, թե ինչպիսի հետաքրքիր ժամանկներ են անց կացրել զբոսայգում՝ երբ իրենք էլ իրենց ծնողների հետ ազատ ժամերին հանգստանում էին: Զբոսայգին կահավորված է, որտեղ գործում է ամառային անֆիթատրոն՝ իր 1000 նստատեղով, որտեղ էլ կազմակերպվել ու կազմակերպվում են պետական հիշարժան տոներ ու մասսայական միջոցառումներ: 2001 թվականին «Զբոսայգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Խաղաղության կորպուսի» օժանդակությամբ զբոսայգում հիմնվել է մանկական խաղահրապարակ, որտեղ այցելում են ոչ միայն Եղեգնաձոր քաղաքի, այլ նաև հարակից մի քանի գյուղերի բնակիչներ, որոնց թիվը կազմում է միչև 12000: Սիրելի Հանրապետության Նախագահ, մեզ բոլորիս համար սիրելի դարձաձ պապիկ, հավատում ենք, որ Դուք մեզ կվերադարձնեք մեր կորսված մանկությունը և զբոսայգին նորից կդառնա երեխաներով մարդաշատ, իսկ դրա համար միայն պետք է զբոսայգում վերանորոգվեն մանկական ատրակցիոնները, տեղադրվեն նոր կառուսելներ, բարեկարգվի զբոսայգու տարածքը: Երկար ենք մտածել այդ խնդրով Ձեզ դիմենք, թե ոչ, ու երբ իմացանք, որ Դուք ինչպիսի անկեղծությամբ եք պաղպաղակ հյուրասիրել երեխաներին ու պարել երիտասարդների հետ, այցելել վիրավոր զինվորներին, մտածեծինք, որ Դուք մեր խնդրանքը անպատասխան չեք թողնի: Ինչպես Դուք եք միշտ ասում, թող Աստված պահապան լինի հային և թող Աստված ի կատար ածի մեր՝ մանուկներիս երազանքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռաֆայել Այվազյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր