4746 դիտում
22:20 31-05-2018
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա. նախարար
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա գործողություն, զիջվելու են մինչև որոշակի օրը կուտակված տույժերը:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, Կենտրոնական բանկի, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է կայացել, քննարկել են տույժ-տուգանքների համաներման մեխանիզմները: «Դիտարկում ենք մի քանի հնարավորություններ, որով կարելի կլինի իրականացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներում, ավելին՝ վարկային ռեգիստրում ու Արքա համակարգում վարկային պատմությունը կարողանանք սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկառության վրա ազդեցություն չունենա»,-ասաց նախարարը:
Նախարարը դժվարացավ նշել, թե որքան կկազմի համաներման ենթակա տույժ-տուգանքների չափը, միայն ասաց, որ գյուղատնտեսական ոլորտում վարկային պարտավորությունները 190 միլիարդ դրամի կարգի են:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կիրականացվի համաներման գործընթացը, ապա Արթուր Խաչատրյանը նկատեց, որ դա կախված է Հարկային օրենսգրքում սպասվելիք փոփոխություններից, ինչն, ըստ նրա, բանկերին ևս կշահագրգռի:
Նմանատիպ նյութեր
41840 դիտում
16:52 21-05-2018
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում. ԿԲ նախագահ
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
907 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը