211652_close_icon
views-count3625 դիտում article-date 16:17 30-05-2018

14-ամյա Սուսաննա Մովսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Մայիսի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։ Սուսաննա Մովսիսյանի հասակը 155-160 սմ է, միջին կազմվածքով, սև երկար մազերով և սև աչքերով։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, 010 57-00-88 կամ 055 68-68-62 հեռախոսահամարներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր