211652_close_icon
views-count19077 դիտում article-date 17:30 28-05-2018

Գյումրիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: Տոնը մեծ շուքով նշվել է նաև Գյումրիում: Միջոցառման ընթացքում գյումրեցիներն ու զինվորականները միասնական շուրջպար են բռնել Վարդանանց հրապարակում: Շուրջպարին միացավ նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Հայ ազգը միասնական է, ոգին անկոտրում է. փաստ, որ ապացուցել են սերունդները բոլոր ժամանակներում: Միջոցառման ընթացքում նաև զինտեխնիկա ցուցադրվեց: Հայոց եռագույնն էլ կապույտ երկնքում դրոշմեցին ռազմական ուղղաթիռները: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+

Նմանատիպ նյութեր