211652_close_icon
views-count54671 դիտում article-date 10:12 27-05-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, այցելելով Ոստիկանության կրթահամալիր, մասնակցեց միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այցելեց Ոստիկանության կրթահամալիր, որտեղ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կրթահամալիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին: Վ. Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին: Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 345+
345+

Նմանատիպ նյութեր