211652_close_icon
views-count5479 դիտում article-date 15:41 26-05-2018

ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը թողնում է պաշտոնը

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը թողնում է պաշտոնը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ գնում է արձակուրդ, որից հետո Առողջապահության նախարարություն չի վերադառնա։ «Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլեւս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։ Թողնում եմ մի շարք ներդրման պատրաստ և, ըստ իս, կարևոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։ Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը եւ այլն»,- նշել է Մելիք-Նուբարյանը։

Նմանատիպ նյութեր