Շուտով կբացահայտվի Թրամփի Արցախյան ինտրիգը. Փոլ Գոբլ․ «168 ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն այն կարծիքին է, որ ցանկացած նախաձեռնություն հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն է, հատկապես, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից։
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցաբերի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին։ Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով։ Ուրախալի է, որ ԱՄՆ նախագահը խոսում է նոր հնարավորության մասին։ Հուսանք, որ ամերիկյան միջնորդությունը նախագահական բարձր մակարդակով հանդիպումներ և կարգավորման գործընթաց կնախաձեռնի։ Երևում է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը փորձում է կորցրած ժամանակը վերադարձնել՝ Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում ամերիկյան ներկայությունը վերականգնելու միջոցով»,- ասաց Փոլ Գոբլը։
Նրա խոսքով այնուամենայնիվ, Թրամփի նամակում տեղ գտած դիտարկումն ինտրիգային էր, քանի որ հայտնի չէ որևէ նախաձեռնության և նույնիսկ բանակցային ակտիվության մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]