211652_close_icon
views-count39947 դիտում article-date 09:43 26-05-2018

Իրանից էժան գազի մատակարարման շուրջ բա­նակցությունները չեն դադարեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարևան Իրանի Իսլամական Հան­րապետության պաշտոնյաները մշտա­պես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշ­տոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է: Այդքանից հետո, սակայն, նախորդ կառա­վարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքնե­րի և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին: Ըստ նրա՝ սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջար­կում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ըն­կերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ չեն դադարեցնում բա­նակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր