211652_close_icon
views-count2943 դիտում article-date 09:52 20-02-2016

Իրանից էժան գազ ներկրելու հնարավորությունը բաց է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է սկսել արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նպատակով և խորհրդակցությունները սկսել է Իրանից, այսինքն՝ Իրանի ուղղությունից: Նա մի քանի կարևոր հայտարարություններ է արել, իհարկե՝ կապված հայ-իրանական հարաբերությունների խորացման հետ, բարձրացնելով և տրանսպորտային ենթակառուցվածքների, և էներգետիկ ենթակառուցվածքների, և ներդրումային այլ ծրագրերի մասով հարաբերությունները զարգացնելու հեռանկարների հետ: Այս իրավիճակում առավել քան տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իրանական ուղղությամբ խորհրդակցությանը, ի թիվս տարբեր հարցերի, հարցներ նաև, թե արդյոք կա՞ էժան գազի վերաբերյալ Իրանի հետ բանակցության հնարավորություններ, հեռանկարներ: Բանն այն է, որ սա նաև ինդիկատոր է՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում պաշտոնական Երևանի կարողությունների, կամքի, ինքնուրույն որոշումների, ինքնիշխանության աստիճանի ինդիկատոր: Եթե չի բարձրացվում գազային թեման, ապա նշանակում է, որ մնացյալ թեմաների բարձրաձայնումը ներկայումս գտնվում է խորհրդանշական մակարդակի վրա: Հակառակ դեպքում տրամաբանական չէ՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է հեռանկարային ծրագրերը, իսկ առավել մոտ գտնվող և առավել հրատապ դիտվող հարցերում լռություն է: Տարօրինակ է խոսել երեք միլիարդ դոլարից ավելի արժեցող Հայաստան-Իրան երկաթուղու մասին, բայց չխոսել Իրանից էժան գազ ներկրելու հնարավորության մասին, երբ կա պատրաստի գազամուղ, և երբ հնչել է Իրանի նախկին դեսպանի հայտնի հայտարարությունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր