211652_close_icon
views-count5975 դիտում article-date 13:33 25-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Թբիլիսի

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր