ԱԻՆ-ը 14 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Մայիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Մեծամոր, Տավուշի մարզի Բերդ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: