5361 դիտում
22:54 23-05-2018
«Երևանի ՋԷԿ»-ի 2-րդ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացման, ընդլայնման և ոլորտի առաջխաղացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության կողմից «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրին: Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել, որ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում:
Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ Իտալիան հարուստ փորձ ունի վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հավելել, որ մտադրություն կա համագործակցելու մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխշահավետ գործակցության եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները առավել խորացնելու նպատակով:
[b]
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5853 դիտում
19:32 18-01-2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել
3464 դիտում
09:59 19-10-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը