211652_close_icon
views-count4414 դիտում article-date 16:25 23-05-2018

Գուգարքում տնակում բնակվող ևս մեկ կարիքավոր ընտանիք բնակարան ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ օրերս տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 21-րդ բնակարանի հանձնման և տնօրհնեքի արարողությունը: Հերթական բնակարանը գնվեց ԱՄՆ «Հայրենիք միության» միջոցով լոսանջելեսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ Շեկոյան ընտանիքի համար։ Ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ տատիկը և պապիկը, երիտասարդ ամուսիններ՝ Արան և Քրիստինեն և նրանց 2 երեխաները: Ընտանիքը 30 տարի շարունակ բնակվում էր Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում: Մինչ այդ՝ Արայի ծնողները բնակվել են վարձով, սակայն երկրաշարժից հետո տեղափոխվել են տնակային ավան և մինչ օրս չեն կարողացել ձեռք բերել սեփական բնակարան: Ընտանիքը պահելու դժվարին գործը ծանրացած է միայն Արայի ուսերին, ով աշխատում է որպես պայմանագրային զինծառայող և հազիվ կարողանում է հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները, իսկ բնակարան ձեռք բերելու մասին ընտանիքը միայն երազել կարող էր։ Կինը խնամում է երկու փոքրիկ երեխաներին, ուստի չի կարողանում աշխատել և օգնել ամուսնուն: Սեպուհ սրբազանը ընդառաջելով ընտանիքի դիմում խնդրանքին և «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի որոշմանը՝ այս ընտանիքի երազանքը ևս դարձրեց իրականություն և ընտանիքը վերջերս տեղափոխվեց իր նոր գնված բնակարանը: Բնակարանում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ՝ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներից՝ Վանաձորի քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, «Խաչվող ուղիներ» բհկ տնօրեն Կամո Եգանյանը։ Տնօրհնեքի արարողության ավարտին՝ Սրբազան Հայրը և ներկաները շնորհավորեցին ընտանիքի անդամներին։ Սրբազան Հայրը խրատով դիմեց տան բնակիչներին, որպեսզի մեծ պատասխանատվությամբ ու հոգածությամբ վերբերվեն նոր ձեռք բերված բնակարանին, հոգ տանեն միմյանց մասին, հայրենասեր և նվիրյալ զավակներ դաստիարակեն։ Սրբազան Հայրը ներկաներին հայտնեց, որ առաջիկայում տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր ընտանիքներից մեկը ևս հնարավորություն կունենա տոնելու բնակարանամուտ [b]Դիվան Գուգարաց թեմի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր