4395 դիտում
17:37 24-07-2020
Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ևս 64 ընտանիք բնակարան ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ևս 64 ընտանիք կապրի նորակառույց, հարմարավետ ու լուսավոր բնակարաններում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Սիսակյան 3 հասցեում կառուցված շենքում բնակարանամուտ էր: Հայրապետյանների ընտանիքին նոր բնակարանի բանալին ու սեփականության վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
2019թ. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների մի մասին տեղափոխել էինք արդեն և այս շենքի կառուցմամբ ու հանձնմամբ մենք այս խնդիրը վերջնականապես լուծեցինք»,- նշում է քաղաքապետը:
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը՝ ընտանիքները բանալիներն ստանում են առանձին-առանձին: Մինչ նոր շենքի կառուցման ավարտն, ի դեպ, այս ընտանիքները տեղափոխվել էին վթարային շենքերից, իսկ վարձակալած բնակարանների ամենամսյա ծախսը հոգում էր համայնքը:
«Սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է. վթարային շենքերից մարդկանց տեղափոխել նորմալ շենքեր: Սա ոչ միայն մարդկանց կյանքի բարելավման ծրագիր է, ինձ համար սա առաջին հերթին մարդկանց անվտանգության ապահովման ծրագիր է: Իհարկե, ոչ պակաս կարևոր է, որ նաև մարդկանց կյանքի որակն է բարձրանում համեմատած այն պայմանների, որում ապրում էին, բայց, այնուամենայնիվ, անվտանգությունը համար մեկ խնդիրն է քաղաքային իշխանության համար»,- ընդգծում է Հայկ Մարությանը:
Քաղաքապետ Մարությանը շրջել է բնակարաններում, ծանոթացել պայմաններին: Բնակարաններն ընտանիքներին հանձնվում են հիմնական բոլոր հարմարություններով հագեցած. ներքին հարդարմամբ, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Տասնամյակներ շարունակ այս ընտանիքներն ապրել են բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններից զուրկ՝ ամեն օր զգալով փլուզման վտանգը:
«Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ նաև մեզ՝ երևանցիներիս, որովհետև այս խնդրի լուծումը ուրախացնում է բոլորիս: Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր երևանցիներին, որովհետև այս շենքը կառուցվել է Երևանի բյուջեով, իսկ համայնքի բյուջեի համալրմանը մասնակցում են բոլոր երևանցիները: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր երևանցիներին, ովքեր մասնակից են եղել այս շենքը կառուցելուն:
Ես շնորհակալ եմ, որ քաղաքային իշխանությունն այդ հնարավորությունը ունեցել է և օգտվել է այդ բյուջեից ու մարդկանց, իրոք, շատ վատ, կարելի է ասել՝ անմարդկային պայմաններից տեղափոխել լավ որակի, այսօրվա չափորոշիչներին համապատասխան բնակարաններ»,- ասել է քաղաքապետը:
Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական: Մարգարյան հասցեում համայնքային բյուջեի միջոցներով առաջիկայում կկառուցվի ևս մեկ շենք, որը հնարավորություն կտա լուծել չորրորդ կարգի վթարային մյուս շենքերում ապրող բնակիչների վերաբնակեցման խնդիրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
20:26 30-06-2015
Մինչև տարեվերջ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող շուրջ 450 ընտանիք կապահովվի նոր բնակարաններով
4411 դիտում
16:25 23-05-2018
Գուգարքում տնակում բնակվող ևս մեկ կարիքավոր ընտանիք բնակարան ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1764 դիտում
21:40 26-10-2015
4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը