211652_close_icon
views-count25909 դիտում article-date 21:13 08-12-2017

Գյումրիի դոմիկում բնակվող 34-րդ ընտանիքը նոր բնակարան ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

50-ամյա Մարինե Էլբակյանը տան մեծն է: Ապրում է որդու, հարսի ու մանկահասակ թոռնիկի հետ: Տիկին Մարինեն տունը կորցրել է 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Մարինեն մասնագիտությամբ հաշվապահ է: Աշխատել է Գյումրիի «Ջրմուղ»-ում, հիմա գործազուրկ է: Որդին` Աշոտը 26 տարեկան է: Տեխնիկում է ավարտել, համակարգչային օպերատոր է, սակայն մեկնում է սեզոնային արտագնա աշխատանքի ՌԴ: Աշոտի կինը` 22-ամյա Սուսաննան հաճախել է վարսահարդարման դասընթացների: Չի աշխատում: Նրանց դուստրը` փոքրիկ Մարինեն 2 տարեկան է: Ապրում էին դոմիկում` անմարդկային վատ պայմաններում առանց կոմունալ հարմարությունների և տարրական կենցաղային հարմարավետության: Այս ընտանիքը երկրորդն է, որին բնակարան են նվիրել կանադահայ բարերարներ Մկրտիչ և Անի Մկրտչյանները: Նրանք գարնանն էին այցելել Գյումրի: Մկրտչյանները հյուրընկալվել են են նաև տիկին Մարինեի համեստ տնակում: Այդ օրն էլ որոշել են, որ փոքրիկ Մարինեն Նոր տարին պետք է նշի նոր տանը: Մկրտիչ Մկրտչյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետն է: Նրա գլխավորությամբ ու հայ համայնքի հետ սերտ աշխատանքի շնորհիվ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Գյումրիի անօթևան երկու ընտանիքներին բնակարանով ապահովելու ցանկությունը Մկրտչյանների անձնական նախաձեռնություն էր: 3 սենյականոց նորոգված, կոմունալ պայմաններով ապահովված ու նոր կենցաղային տեխնիկայով կահավորված բնակարանը լցվում է ավագ և կրտսեր Մարինեների ուրախ ժպիտներով: Երիտասարդ ամուսիններն էլ կյանքը նոր էջից սկսելու նպատակներ են կազմում: Աշոտն էլ չի մեկնի երկրից, Սուսաննան վարսահարդարի գործ կգտնի: Տատիկն ու թոռնիկը նրանց ամեն օր կսպասեն գեղեցիկ ու մաքուր բնակարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր