11926 դիտում
23:12 22-05-2018
Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 21-ին, կայացավ Բարձրագույն դատական խորհրդի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատանքային հանդիպումը:
ԲԴԽ նախագահը դատավորներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձեռնարկած հիմնական քայլերը, ծրագրային մոտեցումները, առաջիկա գործողու¬թյունների ժամանակացույցը, ինչը բխում է «Հայաստանի Հանրապետության դատա¬կան օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից: Կարևորվեց որ, Օրենս¬գրքով կան հստակ սահ¬մանված ժամկետներ, որոնց պահպանումը պարտադիր է: Դա վերաբերում է ոչ միայն անհրաժեշտ իրավական ակտերի նախապատ-րաստմանն ու ընդունմանը, այլև վեցամսյա ժամկետում դատարանների նախա-գահների նշանակ¬մանը, կառուցակարգային բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Խորհրդի նախագահն առանձնակի կարևորեց Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, որում մասնավորապես շեշտվել է. «Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում՝ կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը՝դա համարելով միջամ¬տություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը»:
Գոհունակություն հայտնվեց, որ այս հարցում առկա է նաև երկրի քաղաքական իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ բացառելորևէ միջամտություն արդարադատական գործընթացին ևակնկալել երկրում ունենալ անկախ ու միաժամանակ օրենքի առջև պատասխանատու դատարաններ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև առկա մի շարք խնդիրների լուծման առնչությամբ Խորհրդի կոնկրետ մոտեցումները:
Առանձին հարցերի առնչությամբ դիրքորոշումներ արտահայտեցին նաև հանդիպման մասնակիցները՝ կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող 64 դատավորներից 60-ը, երեքը հերթապահություն էին իրականացնում, մեկ դատավոր բացակայում էր հարգելի պատճառով:
[b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
4654 դիտում
11:12 19-06-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
3262 դիտում
16:08 04-05-2018
Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»