Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելեն Վրաստան
Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի այցը Վրաստան: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան»,- նշեց Տ. Բալայանը: