ԱՄՆ֊ը և Եվրոպան քննարկում են ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Նուլանդ
Միացյալ Նահանգները խորհրդակցում է եվրոպացի դաշնակիցների հետ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցի մասին։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին։
«Մենք արդյունավետ համագործակցում ենք այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինեն նոր պատժամիջոցները, և ում դեմ պետք է ուղղված լինի»,- հայտարարել է Նուլանդը։
Ըստ նրա խոսքերի՝ ներկայումս աշխատանք է տարվում էներգետիկայի, բանկային և պաշտպանության ոլորտներում պատժամիջոցների ուղղությամբ։