15256 դիտում
09:10 22-05-2018
Դատավորն ու կինը վաճառել են բնկարանն ու ավտոտնակները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Չիչոյանը նախորդ տարի վաճառել է երկու ավտոտնակ 11 միլիոն 640 հազար և 282 հազար դրամ արժողությամբ: Կինը՝ Գայանե Մկրտչյանը, վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով:
Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաև իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ կան նաև իր հայտարարագրում: Ամուսինները համասեփականատեր են ոչ միայն անշարժ գույքի, այլև փոխառությունների դեպքում:
Մասնավորապես, նրանք միասին ունեցել են 114 հազար 260 ԱՄՆ դոլար, որն իրենց է վերադարձվել մինչ տարեվերջ: Չիչոյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ դրամական միջոցներ, կինը՝ 4:
Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 298 հազար դրամ, կնոջինը՝ 69 միլիոն 911 հազար, որից 60 միլիոն 140 հազար դրամը վաճառված բնակարանի գումարն է, 5 միլիոն 820 հազար դրամը նույնպես նշված է վաճառված գույքից ստացված գումար, իսկ մնացածը՝ աշխատավարձ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
10:12 24-05-2014
ՕԵԿ–ականները Ագրարային համալսարանի ռեկտորին խնդրել են բուհի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց․ Ժողովուրդ
26295 դիտում
09:22 16-03-2019
Քաղաքապետի հաջորդ որոշումներով՝ քանդելու են մանսարդներն ու ավտոտնակները. «168 ժամ»
43180 դիտում
17:23 20-07-2020
Ավտոտնակները քանդվում, տեղում կառուցվում են խաղահրապարակներ․ Երևանի բակերը բարեկարգվում են
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
607 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
433 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»