55511 դիտում
21:15 21-05-2018
Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին տեղի ունեցած ավազակային հարձակումը. կատարողներից մեկը անչափահաս է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել ոսկյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում։
Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կինը ճանաչվել է տուժող:
Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Չարենցավան քաղաքի երկու բնակիչ, որոնցից մեկը՝ անչափահաս՝ ծնված 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախնական քննությամբ պարզվել է, որ գողացված ոսկյա զարդերը վաճառվել են մեկ այլ անձի, սակայն դրանք հայտնաբերվել են և առգրավվել:
Նշանակվել է դատանյութագիտական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)