211652_close_icon
views-count39253 դիտում article-date 15:25 11-05-2016

Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները 58-ամյա տղամարդու մահվան առեղծվածային դեպքը բացահայտեցին ժամերի ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանոււր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Չարենցավան թաղամասի 3-րդ թաղամասի բնակիչ, 48-ամյա Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 7-ին Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 58-ամյա Սամվել Հարությունյանին սպանելու մեջ: Այդ օրը, ժամը 09:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է 5-րդ թաղամասի 3-րդ շենք, որտեղ առաջին մուտքի 3-րդ հարկում՝ աստիճանների վրա հայտնաբերել են մահացած Ս. Հարությունյանի դին: Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել են նաև քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության առաջին բաժնի պետ Մհեր Արզումանյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանը: Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Կոտայքի մարզի դատախազ Միլիտոնյանը: Նույն օրը փաստի առթւվ մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, սակայն Ա. Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշով: Դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նսիտն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Խաչատրյանը կալանավորվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր