3554 դիտում
15:20 18-05-2018
«Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»
Արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ «Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնը կոչ է անում արյուն հանձնել հունիսի 14-ին և այդ օրվան հաջորդող շաբաթվա օրերին:
«Դարձեք այս մարդասիրական նախաձեռնության մի մասը: Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է»,-նշում են «Հերացի» արյունաբանական կենտրոնից:
Կամավորների ժամանակը խնայելու նպատակով ստեղծվել է օնլայն հարցաթերթիկ, որն օգնում է հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է մարդը դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Այն լրացնելուց հետո կամավորը կստանա տեղեկատվություն հետագա գործողությունների մասին:
2005-ին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Հենց այդ օրը 1868-ին է ծնվել ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյները, ով 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: «Դոնոր» բառն առաջացել է լատիներեն «donare» - «նվիրել» բառից։ Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվել է 1819-ի Անգլիայում:
Նմանատիպ նյութեր
2572 դիտում
13:25 20-04-2021
Շտապ առաջին բացասական արյան կարիք ունենք. Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ
1508 դիտում
21:47 14-11-2022
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
646 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
823 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով